fbpx
Սպորտ
05:00 08/12/2019

Օլիմպիական խաղեր․ 2 մրցումների անցկացման ժամերը փոխվել են

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր խորհուրդը փոխել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ձիասպորտի և տրիատլոնի մրցումների անցկացման ժամերը:

ՄՕԿ-ն ու Տոկիո-2020-ի կազմկոմիտեն շոգի պատճառով որոշել են մրցումներն անցկացնել վաղ առավոտյան: Տրիատլոնիստներն առավոտյան ժամը 7:30-ի փոխարեն պայքարը կսկսեն 6:30-ին, իսկ ձիասպորտի մրցման մասնակիցները՝ 7:30-ին և 8:00-ին (8:30-ի փոխարեն):

Ավելի վաղ որոշվել էր Տոկիո-2020-ի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները շոգի պատճառով տեղափոխել է Սապորո, որտեղ օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով ցածր Տոկիոյից:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաքում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ