fbpx
Արցախ

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Արցախի տեղեկատվական շտաբը գրառում է կատարել Facebook-ում: Շտաբը նոր տեղեկատվություն է հայտնում երկրում պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին:

«ԱՀ առողջապահության նախարարության փոխանցած տեղեկատվության համաձայն, hանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) 2 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտի և Նորշենի բնակիչներ են, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կորոնավարակի տարածման առումով վտանգ չեն ներկայացնում:
Առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 337 մարդու մոտ, որից 296-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 81 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 64 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 12935 փորձանմուշի հետազոտություն»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/182618250045630

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ