fbpx
Առողջապահություն

Պայթյունի հետևանքով 2 քաղաքացի հոսպիտալացվել է. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի տեղակալ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը մանրամասնություններ է հայտնում պայթյունի հետևանքով փլատակների տակ մնացած քաղաքացիների առողջական վիճակի մասին:

«Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-ասվում է գրառման մեջ:

Ուղիղ եթերը` News.am-ի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ