Այսօր արդեն 2-րդ ահաբեկչությունն է գրանցվել Սիրիայում։
Այս անգամ արդեն պայթեցվել է Համա նահանգում գտնվող զինամթերքի պահեստներից մեկը։
Այս մասին հայտնում է RIA-ն։
Պահեստը տեղակայված է զորամասում։ Պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ զոհվել է, կան վիրավորներ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Դամասկոսի կենտրոնում զինծառայողներով ավտոբուս պայթեցնելու մասին։ Դրա հետևանքով էլ զոհվել էր 14 զինծառայող։
