fbpx
Առողջապահություն

Հայաստանում 2-րդ օրն անընդմեջ գրանցվում է քովիդի 100-ից քիչ նոր դեպք

Հայաստանի Հանրապետությունում մարտի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422076 դեպք, որոնցից 408799 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3060 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 2170 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 55 նոր դեպք, ապաքինվել են 237-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 3 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8579 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2938644 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ