Աշխարհ
02:00 13/10/2019

2 տասնյակից ավել քուրդ զինյալ է զոհվել բախումների հետևանքով

Սիրիայում թուրքական ներխուժումից հետո սկսած բախումներում զոհվել են 2 տասնյակից ավել քուրդ զինյալներ։

Քրդական ANF–ի փոխանցմամբ՝ արդեն հայտնի են զոհված քուրդ զինյալների անունները։ Նշվում է, որ կան նաև մեծ թվով վիրավորներ ինչպես զինյալների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ