Կառավարություն

20 տարվա խոսացածը մեկ տարում իրականություն դարձնելու համար ամեն ինչ արել եմ. Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցերին, հիշել իր պատգամավորական գործունեությունից մի դրվագ և նշեց, որ նախկինում ինքը բոլոր վարկային ծրագրերին դեմ է քվեարկել, քանի որ չի վստահել նախորդ կառավարությանը։

Սակայն, ինչպես նշում է վարչապետը, այժմ իրավիճակն այլ է: «Ես հիմիա համարում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում կա կառավարություն, որը վայելում է ժողովրդի վստահության քվեն և ըստ անհրաժեշտության, կարող է վարկեր վերցնել։ Նույնը վերաբերում է կարմիր գծերին, տեսախցիկներին։ Ես 90 թվականից շատ բաների մասին եմ խոսել և 20 տարվա խոսացածը մեկ տարում իրականություն դարձնելու համար ամեն ինչ արել եմ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ