fbpx
ՏՏ

200-ից ավելի Youtube-յան ալիք է ջնջվել Հոնկոնգի ցույցերի վրա ազդեցություն ունենալու պատճառով

Google-ը ջնջել է ավելի քան 200 վիդեո հոսթինգի ալիք, որոնք փորձել են համակարգված ազդեցություն ունենալ Հոնկոնգում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Այս մասին հայտնում է Корреспондент-ը։

«Մենք փակել ենք 210 YouTube-յան ալիք, քանի որ հայտնաբերել ենք, որ դրանք համակարգված կերպով են ներբեռնվում»,- հայտնել է Google-ի սպառնալիքների վերլուծության խմբի ղեկավար Շեյն Հանթլին:

Նշվում է, որ արգելափակված ալիքներն օգտագործել են VPN սերվիսները և այլ եղանակներ՝ իրենց գտնվելու վայրը թաքցնելու համար:

Ընկերությունը հիշեցրել է, որ Twitter-ի մի քանի հարյուր հաշիվներ նույնպես արգելափակվել են նույն պատճառով: Twitter-ի դեպքում Չինաստանից փակվել է 936 հետևորդների էջեր, որոնք միտումնավոր կերպով փորձել են քաղաքական տարաձայնություններ սերմանել Հոնկոնգում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ