fbpx
Արցախ

Տեղահանված 200 ընտանիքների լվացքի մեքենաներ է տրամադրել

Հոկտեմբերի 29-ին ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը հայտնել է, որ տեղահանված 200 ընտանիքների լվացքի մեքենաներ է տրամադրել:

«Դրանք Արցախի սոցիալական գերատեսչությանն են փոխանցվել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի կողմից: Լվացքի մեքենաների ձեռքբերմանն օժանդակել են նաև առանձին անհատներ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արցախից:

Նվիրատվության նախաձեռնողներն, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի հետ մեկտեղ, անձամբ են հետևել մարդասիրական օգնությունը քաղաքացիներին փոխանցելու աշխատանքներին:

Կարիքների գնահատման միջոցով՝ առավել ծանր սոցիալական ենթախմբում գտնվող անձանց անհրաժեշտ կենցաղային պարագաներով ապահովելու ծրագրի շրջանակներում կյանքի կոչված աջակցությունը շարունակական բնույթ է կրում:

Այն հաջորդաբար կտարածվի սոցիալական այլ խմբերի վրա ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ