fbpx
Քաղաքականություն

Պատկերացնու՞մ եք, որ իրենց ու իրենց հանցագործ առաջնորդների վրա ամեն քայլափոխի մի բան նետենք

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը Facebook-ում գրել է.

Աղջկա արարքն ինձ տարավ հեռու 2007 թիվ։ Հիշում եմ, որ 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին Տեր-Պետրոսյանի քարոզարշավի շրջանակներում, հանրահավաքի իրազեկման համար երթ սկսեցինք իրականացնել։ Ինքնաբուխ էր։ Երթը գլխավորում էր Նիկոլը։ Մակեյանին եմ հիշում ու Շողերին։ Ես մի խումբ երիտասարդների հետ միացա երթին։ Այդ ժամանակ ՀՀՇ երիտ. թևի վարչության անդամ էի։

Մոտ 50 հոգի էինք։ Ոստիկանությունը, Աֆյանի գլխավորությամբ, անդադար խոչընդոտում էր երթի ընթացքը։ Ու քանի որ հետաքրքիր ձևով շատանում էր երթի մասնակիցների թիվը Աբովյան-Կորյուն խաչմերուկում կարմիր բերետավորների օգնությամբ փակեցին երթի առաջը։

Ինձ համար սպասելի էր, որ բախումներ տեղի կունենան, և հետս եկած երիտասարդներին հավաքեցի շենքի մոտ՝ մայթին։ Ինքս էլ չէի մխրճվում, որ իրենք չմիանան ինձ։ Պատասխանատու էի զգում իրենց համար, չէի կարող թույլ տալ, որ վնասվեն։ Եղբայրս, շատ փոքր էր այդ ժամանակ, մեջներիցս առաջ անցավ մտավ կողմերի արանքը և ինչ-որ ոստիկանի հետ սկսեց վիճել։ Գնացի ետ բերեցի։

Մի քանի րոպե անց բախումը սկսվեց, իսկ ավելի ճիշտ՝ ոստիկանները ծեծելով երթի մասնակիցներին բերման ենթարկեցին տասից ավել մարդու։ Նկատել էի Նիկոլին ու էլի մարդկանց, որ մի փոքր առանձնացան կռիվ տվող ոստիկանների հետ ու հարվածներով, թավալգլոր մայթի կողմն էին գալիս, առաջ անցա ու միայն մի հոգու հասցրեցի մեջներից դուրս բերեմ։ Մանուկին։ Այդտեղից հեռացրեցի երիտասարդներին և մեր հետ էլ Մանուկն էր, որը մի փոքր շոկի մեջ էր, սակայն արագ ուշքի եկավ։

Հետո հավաքվեցինք Սպանդարյանի ոստիկանության բաժանմունքի դիմաց՝ ազատ արձակելու պահանջով։

Այն ժամանակները շատ տարբերվում էին հիմիկվա ժամանակներից։ Հիմա ակտիվիստները հարձակվում են դատավորի վրա, հիմա վարչապետի վրա բուկլետ են նետում… Հանցավորները, որ այսօր որպես ընդդիմություն են փորձում հանդես գալ, թալանի ու կոռուպցիայի արդյունքում կուտակած, անասելի ռեսուրսներ ունեն։ Սրանց պատասխանը լինում է օրենքով, որոշ դեպքերում նաև անտեսվում է անհասկանալի հանգամանքներում… Մենք էլ չէինք սիրում նախկին ռեժիմին, մենք չէինք վախենում նրանցից, բայց երբևէ մեզ թույլ չէինք տա, որ զրույցի բռնվող որևէ մեկին վնասենք՝ անարգանքի դրսևորոմամբ։

Հետաքրքիր է նաև համեմատությունը, որ հիմա պաստառ փակցնելուց մտածում են այնպես փակցնեն, որ ուրիշինը չվնասվի, իսկ առաջ մեզ հետևող հատուկ ջոկատներ ունեին՝ պոկում էին։ Այն ժամանակ ակտիվիստներին փորձում էին բռնության ենթարկել թե՛ ոստիկանի համազգեստի մեջ գտնվող օբյեկտները, թե՛ բակային խուլիգանները։ Ամեն ադի-բուդի վաճառողի հետևի «ստոլբի» համար «բազառ» էինք անում, ամեն բակի «տասովշիկների» հետ բազառ էինք անում։ Մի ձեռքով կռիվ էր, մյուսով՝ քարոզչություն, որ մարդիկ միանան հանրահավաքներին, միանան անարդարության դեմ պայքարին, որ հեռացնեինք այդ ռեժիմը։

Ես թավշյա ընդդիմադիր չեմ եղել, եթե անկեղծ, ոչ էլ որևէ բանի կուլ գնալ կար, ուղղակի այս տեսակ արարքը, որ վարչապետի հանդեպ անում են, ավելին՝ այդ արարքով հպարտանում և ուրախանում են, համարում եմ ստորություն: Նման բան մեր կողմից անթույլատրելի էր: Քարոզչությունն էլ, սև քարոզչությունն էլ չափն ունեն: Հիմա պատկերացնու՞մ եք, հատկապես այդ չգիտեմորտեղից դուրս թռածները, որ իրենց ու իրենց հանցագործ առաջնորդների հետ այդպես վարվեն մարդիկ՝ մեր նման քաղաքացիները անեն նույն բանը: Ամեն քայլափոխի մի բան նետենք իրենց վրա: Անընդունելի է: Զսպվեք: Եթե պետական ապարատը իրենց տակ պահող մարդասպանների ու թալանչիների ժամանակներում չենք վախեցել, հիմա առավել ևս վախենալու կամ կաշկանդվելու խնդիր չունենք: Ուրիշ ժամանակ իրենք են խոսում ազգից, հային չսազելուց ու մեր երկիրը ներկայացնող ղեկավարների բան չասելուց, որոնցից թշնամին կուրախանա:

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/3793515433993656

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ