fbpx
Հասարակություն

2008-ին մարդկանց կյանքին, առողջությանն ու արժանապատվությանը վնասող տարրերին պետք է անհապաղ պատասխանատվության կանչել

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Հորս և այլ քաղաքական բանտարկյալների ու հետապնդումների ենթարկվածների գործերը, 2008 թվականի Մարտի 1-ի հետ կապված, Եվրոպական դատարանը նախկինում կանխատեսվածից արագ իրականացրած վճիռներն ուղիղ կապված էին 2018 թվականի երկրում իրավիճակի փոփոխմամբ, չնայած, որ վաղ թե ուշ լինելու էր: Դա արագացվեց, քանի որ Եվրոպական դատարանում Հայաստանի շահերի պաշտպանի դիմակի տակ գործում էին Հայաստանի Հանրապետության շահերի և քաղաքացիների կյանքի, առողջության ու արժանապատվության դեմ մարտնչող պետական հանցագործները, որոնք իրենց ամբողջ գործունեությունը նվիրեցին գործեր կարելուն ու կոծկելուն, որոնց մի մասն այժմ ինքնավռնդվել է երկրից, սակայն ոչ արդարությունից, որը կխժռի իրենց:

Երեկ չէ առաջին օրը՝ ապրիլի 25-ին, ՀՀ վճռաբեկ դատարանը, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ, նոր երևան եկած հանգամանքների հիմքով, բեկանեց Մարտի 1-ի գործով իննը քաղբանտարկյալների դեմ կայացված ապօրինի որոշումները և նրանց ճանաչեց անմեղ, որի առնչությամբ ուզում եմ փոքրիկ հայտարարություն կամ կարելի է ասել՝ դիրքորոշումս արտահայտել.

Մարտի 1-ի գործերով քաղաքական բանտարկյալների անմեղության ճանաչումը, բռնաճնշումների ենթարկվածների ու բոլոր տուժվածների բացահայտումն ու փոխհատուցումը շատ մեծ իրադարձություններ են ժողովրդի աչքերում՝ արդարության վերականգնման մասով, ինչպես նաև կարող են հանդիսանալ իրավապահ ու արդարադատական համակարգերի մաքրման ու ինքնամաքրման ուղի՝ տարածվելով բոլոր ապօրինությունների և անիրավությունների բացահայտմանն ու պատասխանատուների պատժմանը, որոնց անվերապահ կողմնակից ու ջատագով եմ ինձ միշտ համարել:

Բարձր դասելով վերոգրյալը՝ միևնույն ժամանակ անասելի կարևորում եմ, որ երկրի ներկայիս քաղաքական պատասխանատուները հանձն առնեն և հետևողական աշխատանքներ տանեն ուժային համակարգերի վերափոխման գործում, բարձիթողի չանեն ու չհետաձգեն դրանց վերակազմավորումը, ուժեղացումն ու սրբագրումը՝ հանցավոր խմբերի ու հովանավորչությամբ զբաղվող, մարդկանց կյանքին, առողջությանն ու արժանապատվությանը վնասող տարրերի պատասխանատվության կանչմամբ, որոնց համար թե՛ բարոյական, թե՛ իրավական և թե՛ քաղաքական հիմքերն ամբողջությամբ ստեղծված են:

Ես, ինչպես հազարավոր մարդիկ, որոնք երևի թե մոռացել էին և հույս չկապելով նման զարգացումների հետ, միևնույնն է կռիվ էին տալիս արդարության, ազատության, անկախության ու ինքնիշխանության համար, այսօր համակ ուշադրությամբ հետևում ենք ամեն մի մանրուքի՝ սկսած Ազգային ժողովի վերոգրյալ հանցավորների կողմից ձևավորված խմբակների, ինչպես նաև մեծամասնության մեջ գտնվող թաքուբիր նմանատիպ տարրերի ամեն մի քայլին, ամենահեռավոր բնակավայրում տեղի ունեցող խժդժությունների հրահրումներին, հաճախ էլ նաև ամեն մի հիմար լայվերին ու քոմենթներին, վերջացրած աշխարհաքաղաքական իրադարձություններին և հակադրումներին, որոնք առավել ևս կապված են մեր երկրի հետ, մեր երկրին օգնողների ու խանգարողների արարքների հետ, քանի որ զգոնությունը ավելի է մեծացել լարումից:

Եվ ես, ինչպես որ հազարավոր մարդիկ, պատրաստ ենք զինվորի պես դուրս գալ մեր ինքնիշխանության պաշտպանության համար՝ ցանկացած հակաքայլ անողի կանգնեցնելու դատաստանի առաջ, դուրս գալ արդարության վերականգնման գործընթացի պաշտպանության՝ ցանկացած խոչընդոտողի դատաստանի առաջ կանգնեցնելու համար: Իմ մոտ զգացողության պես արթնացան այս ընկալումները, որոնց ծնունդից անցել էր 12 տարի, երբ բոլորիս աչքի առաջ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ազատությունից զրկել էին հորս: Ազատությունից զրկել էին 189 հոգու, եթե չեմ սխալվում թվով, ովքեր, ինչպես և հայրս, իրենց քաղաքական հայացքների համար, խաղաղ ու անարյուն բողոքի միջոցառումներ էին կազմակերպում Ազատության հրապարակում ընդդեմ ընտրակեղծարարների ու պետական հանցագործների, որպեսզի դրաց զավթած իշխանությունից հեռացնեին: Ես, մայրս, բոլորի երեխաներն ու հարազատները, ընկերները եռանդով ու մտածված պայքարում էինք թե՛ իրենց ազատության, թե՛ երկրում արդարության հաստատման համար: Ու այս ամենը խեղդում էր, որովհետև պետական ապարատը ծառայեցնում էին մեր դեմ՝ իմ, իմ հարազատի ու բոլորիս դեմ, հարցերը մեր դեմ անձնավորում էին, որը շատ ժամանակ կուրացնում էր, խլեցնում էր, շղթայում էր, բայց երևի թե նաև կոփում էր՝ պատրաստում էր այս օրերին, որպեսզի կշռադատված լինենք ու պատրաստ՝ դուրս գալու սատարման արդեն ժողովրդի նվաճած պետական համակարգերին՝ ջախջախելու թալանչիներին ու ապազգայիններին և ավարտելու դեռևս 88-ից սկսված անկախության շարժումը՝ ի շահ Հայաստանի, ի շահ մեր պետության ինքնիշխան ապագայի:

Ի խորոց սրտի
Նարեկ

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/photo.php?fbid=4100766469935216&set=a.510164938995405&type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ