fbpx
Իրավական

03:30 13/6/2019

2012 թվականից հետախուզվողը օդանավակայանից ներկայացել է ոստիկանություն

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում հունիսի 11-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության ՔՀԳՎ և Կենտրոնական բաժնի ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից, ժամը 22.25-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել 54-ամյա Արմեն Բ.-ն, որը 2012թ. դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Վերեվ