fbpx
Հասարակություն

2040 թվականին մարդկանց մեծամասնությունը կսնվի արհեստական մսով

Արհեստական միսը ի հայտ է եկել շուկայում բոլորովին վերջերս, սակայն դրա պահանջարկն արագորեն աճում է: Սպառողներին գրավում է սթեյքեր և համբուրգերներ ուտելու հնարավորությունն առանց խղճի խայթ զգալու կենդանիների հետ ոչ էթիկական վերաբերմունքի ու ջերմոցային գազերի արտանետումների հետևանքով: Այս մասին հաղորդում է Hightech+-ը:

Համաձայն A.T. Kearney խորհրդատվական ընկերության հաշվետվության՝ այդ միտումը կհանգեցնի նրան, որ արդեն 20 տարի անց մսի համաշխարհային շուկայի 60 տոկոսը կկազմեն դրա բուսական անալոգներն ու սրվակներում ստեղծված միսը:

Արդեն այսօր այնպիսի ընկերությունները, ինչպիսիք են Beyond Meat-ը, Just Food-ն ու Impossible Foods-ն առաջարկում են ապրանքներ, որոնց անհնար է տարբերել իսկական մսից, սակայն դրանք ունեն բուսական ծագում: Դրանց նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում ոչ միայն սովորական գնորդները, այլ նաև ներդրողները, որոնք կատարել են բուսական մսի արդյունաբերության մեջ շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում, նշում է Inhabitat-ը:

Փորձասրվակներում ստեղծված միսը դեռևս պատրաստ չէ ներկայանալ շուկային, սակայն երբ դա տեղի ունենա, սպառողներն արագորեն կփորձեն այն, համոզված են վերլուծաբանները: Դրա պատճառն այն է, որ այդպիսի արտադրանքը տեսականորեն թույլ է տալիս կրկնօրինակել իսկական մսի համն ու կառուցվածքն ավելի լավ, քան բուսական անալոգները:

Իսկական մսի շուկայի ծավալները ներկայումս կազմում են տրիլիոնավոր դոլարներ, իսկ դա նշանակում է, որ դեռևս ավանդական արտադրողները կարող են չանհանգստանալ եկամուտների անկման համար: Այդուհանդերձ, ավելանում են մարդիկ, որոնք դիտարկում են անասնաբուծությունն ու մսի արդյունաբերությունը որպես ավելորդ չարիք: Դա նշանակում է, որ արհեստական մսի հաղթանակը սովորականի նկատմամբ միայն ժամանակի հարց է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ