fbpx
Քաղաքականություն
17:30 08/02/2020

2018 ի արժեքավոր ձեռքբերումը Սերժի հեռանալը չէր. Արուսյակ Հայրապետյան

2018 ի արժեքավոր ձեռքբերումը Սերժի հեռանալը չէր. Արուսյակ Հայրապետյան

Արուսյակ Հայրապետյանը Facebook-ի իր էջում․

«2018 ի արժեքավոր ձեռքբերումը Սերժի հեռանալը չէր, այլ առաջին անգամ ունեցած չկեղծված ընտրությունները, մեծ ձեռքբերում, որի արդյունքում սակայն ընտրվեց մի թիմ, որը, մենք շատ լավ գիտեինք, պատրաստ չէր ստանձնելու Հայաստանը կարգի բերելու բարդ ու պատասխանատու գործը:

Նշենք նաև, որ այդ թիմից բացի չկար մեկ այլ թիմ, որը պատրաստ էր: Այս մարդիկ ստանձնեցին այդ գործը, վատ կամ շատ վատ, ունենք ինչ ունենք:

Այսօր, գործող իշխանությունը չկարողանալով մեկ խնդրի լուծում տալ` հայցում է, այս էլ որերորդ անգամ, ժաղավրդի աջակցությունը, հստակ արձանագրելով իր անկարողությունը, բայց գոնե պահպանելով ժողովրդավարության ինստիտուտին տված իր իսկ խոստումները:

Սթափ միտքը ենթադրում է, որ պետք է ևս մեկ անգամ օգնել այս թիմին այնտեղ որտեղ դրա կարիքը կա, քանզի դրանից հետո կարելի կլինի պահանջել բոլորիս կողմից այդքան սպասված սահմանադրության փոփոխությունը: ՄԻևնույն ժամանակ ֆիքսելով, որ իրենք, առանց ժողովրդի աջակցության, չեն կարողանում հարցեր լուծել: Հաջորդ ընտրություններին սա պետք է լինելու հիշել:

Հասկանում եմ բոլոր նախկին ուժերի սատարողներին, ովքեր գոռում գոչում են, որ պետք չէ մասնակցել հանրաքվեին: Հասկանում եմ նաև բոլոր քաղաքական օպորտյունիստներին, ովքեր հիմա ժողովներ են անում ու պատրաստվում պղտոր ջրում ձուկ որսալ:

Որպեսզի հասկանամ այն բոլոր ֆեյսբուքյան «մասնագետ վերլուծաբան ամենագետ» ստատուսչիները, ովքեր նախկինների խամաճիկները չեն, բայց նաև համարում են, որ իրենք այլևս չունեն սատարելու այս քաղաքական թիմին, ՍԴ ճգնաժամը լուծելու հարցում, խնդրում եմ «չեմ մասնակցելու, որովհետև Նիկելը սենց նենց» ասելիս մի մոռացեք տոտիկերը գետնին խփել, գլորվել հատակին ու բարձր ձայնով գոռալ, որ մարդիկ իմանան, ում հետ գործ ունեն:

Այս ղեկավարին իր թիմով մենք ենք ընտրել, առաջին անգամ երկար տարիների ընթացքում, խորապես գիտակցելով իրավիճակի կարևորությունը: Այս փուլում նրանցից երես թեքելը արժեքային թերի համակարգի ցուցիչ է:

Ֆիքսենք սա»:

2018 ի արժեքավոր ձեռքբերումը Սերժի հեռանալը չէր, այլ առաջին անգամ ունեցած չկեղծված ընտրությունները, մեծ ձեռքբերում, որի…

Gepostet von Arusyak Ludy Hayrapetyan am Freitag, 7. Februar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ