fbpx
Կառավարություն

2019-ին բյուջեի գերակատարումը կազմում է 105,2 միլիարդ դրամ․ ՊԵԿ նախագահ

2019 թվականի բյուջեի փաստացի կատարողականը 1 մլրդ 464 մլրդ 300 մլն դրամ է, եթե հաշվի է առնվում 42,8 մլրդ դրամի վերադարձը: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Սա նշանակում է, որ 2019 թվականի ընթացքում գեներացնելու ենք շուրջ 6,7 տրլն դրամ ՀՆԱ, որի 20,75 տոկոսը հարկերի ձեւով վերաբաշխվելու է հասարակության մեջ. եթե ընթացքում պարզվում է, որ եկամուտներն ավելին են լինելու, կառավարությունը կատարում է ծրագրային ցուցանիշի ճշգրտումներ»,-նշեց նա:

Անանյանը նշեց, որ հին դեբետային պարտքի վերադարձի գործընթաց է սկսվել, մասնավորապես, հոկտեմբերի 1-ի դրությամբ այդ պարտքը եղել է 56,4 մլրդ դրամ, որից մինչեւ տարեվերջ վերադարձվել է 42,8 մլրդ դրամը։

ՊԵԿ նախագահը ընդգծեց, որ 2019 թվականի բյուջեի փաստացի կատարողականը 1 մլրդ 464 մլրդ 300 մլն դրամ է, եթե հաշվի է առնվում 42,8 մլրդ դրամի վերադարձը:

«Եթե դա հաշվի չենք առնում, ապա փաստացի կատարողականը 1 տրլն 507 մլրդ դրամ է, կամ գերակատարումը կազմում է 105,2 մլրդ դրամ: Սա, ըստ էության, ամանորյա ելույթում վարչապետի կողմից հնչեցրած ավելի քան 100 մլրդ դրամի գերակատարման ցուցանիշն է»,-ասաց Անանյանը:

Նա նաեւ հավելեց, որ ՊԵԿ-ն այլեւս եռամսյակային պլաններ չի սահմանում, որովհետեւ ՊԵԿ-ի նպատակը պլաններ կատարելը չէ, այլ իրական կյանքին համապատասխան հարկեր հավաքագրելը:

«Մենք օգնել ենք մեր հարկ վճարողներին, որ նրանք հայտարարագրեն 1 տրլն 650 մլրդ դրամի հարկային պարտավորություն, որի արդյունքում հնարավորություն ենք ունեցել հարկատուներին վերադարձնել 170,4 մլրդ դրամի հարկ եւ մարել նախկինից եկած գերավճարների գծով մեր պարտքերը»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ