Կառավարություն
16:00 20/02/2020

2019-ի ՀՆԱ-ի աճը նախատեսված 7,6 տոկոսն է կազմել․ Ավինյան

2019 թվականին ՀՆԱ-ի աճը 7,6 տոկոս է կազմել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության հերթական նիստին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ներկայացնելով Վիճակագրական կոմիտեի հենց նոր հրապարակած արդյունքները:

Փոխվարչապետի խոսքով՝ ըստ նախնական տվյալների՝ բացարձակ թվով 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյո՞ք աճը իրենց նախատեսածից շատ է, և պարզվեց, որ այնքան է, որքան նախատեսել էին: Վարչապետը արձանագրեց, որ վատ ցուցանիշ չէ, և հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ է Հայաստանում նման աճ արձանագրվել:

Կառավարության անդամները վարչապետին պատասխանեցին, որ վերջին անգամ 2000-ականներին է եղել ավելի բարձր աճ:

«Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե 2019 թվականին աճը եղել է 7,6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել և համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թվականի համար»,-ասաց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ