Կառավարություն
21:20 23/12/2019

2019-ին Սևանի մակարդակը 6 սմ-ով ավելի է 2018-ից․ Սուրեն Պապիկյան

2018 թվականի համեմատությամբ 2019-ին Սևանի մակարդակը 6 սմ-ով ավելի է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, իր տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ մոտ 13 մլն խմ ջրի մասին է խոսքը:

Նրա խոսքով, ջրի դիմաց հավաքագրումները նոյեմբերի 1-ի դրությամբ կազմել է 840 մլն դրամ, իսկ մինչև տարեվերջ ակնկալում են, որ այդ թիվը կհասնի 1 մլրդ դրամի. «Սա լուրջ ցուցանիշ է, բայց ես դա գնահատում եմ բավարար: Դեռ շատ անելիք ունենք այստեղ»:

Նախարարն անդրադարձավ նաև աշխատավարձերի խնդրին՝ նշելով. «2019 թվականի երկրորդ կիսամյակում, երբ ձևավորվել է մեր նոր նախարարությունը, միջին մաքուր աշխատավարձն այստեղ կազմում է 378 հազար դրամ, իսկ 2018-ին այն կազմել է 363 հազար դրամ: Այդ աշխատավարձը ձևավորվել է նաև խրախուսանքների շրջանակում: Մարդկանց խրախուսել ենք տարվա ընթացքում, որի արդյունքում ունենք այս ցուցանիշը: Այսինքն մեկնարկած օպտիմալացումը արձանագրում է իր կարևոր արդյունքը»:

Աղբյուրը՝ News.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ