fbpx
Աշխարհ

2019-ը ռեկորդային է Թուրքիայի կողմից Հունաստանի օդային տարածքի խախտումների համար

Հունաստանի օդային տարածքում թուրքական օդանավերի կատարած խախտումների թվով 2019 թվականը ռեկորդային տարի է համարվել: Այս մասին հայտնում է Greek Reporter-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հունաստանի գլխավոր շտաբը տվյալներ է հրապարակել, որոնց համաձայն, 2019 թվականի առաջին 10 ամիսներին խախտումների թիվը հասել է 3954-ի:

Նշվում է, որ սա ամենաբարձր ցուցանիշն է 1985 թվականից հետո: Իսկ 2017 և 2018 թվականներին խախտումների թիվը կազմել է համապատասխանաբար՝ 3317 և 3705 :

Միայն նախօրեին թուրքական F-16 կործանիչները Էգեյան ծովի հարավարևելյան հատվածում Հունաստանի օդային տարածքը խախտել են 18 անգամ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ