fbpx
Կառավարություն

2020-ի բյուջեի ծրագրային ցուցանիշը պետք է գերակատարենք․ ՊԵԿ նախագահ

Ցուցանիշը, որ նշված է 2020-ի բյուջեի նախագծում, մենք պետք է կատարենք և գերակատարենք, որովհետև մենք ունենք այդպիսի ներուժ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Անդրադառնալով վարչապետի այն դիտարկմանը, որ գալիք տարվա բյուջեն պահպանողական է, և կառավարությունը դրականի հույս ունենալով՝ նախապատրաստվում է վատագույնին, Դավիթ Անանյանն պատասխանեց՝ ասելով, որ տնտեսությունն առողջ օրգանիզմ է, և որ ցանկացած օրգանիզմի զարգացման որոշակի փուլերում դու չես կարող 100 տոկոսով իմանալ, թե տվյալ օրգանիզմը, տվյալ դեպքում մեր երկրի տնտեսությունն ինչպիսի արձագանքներ կունենա, օրինակ, համաշխարհաիյն զարգացումներին:

«Մենք բոլորս էլ գիտենք, որ կան տարածաշրջանային խնդիրներ, և դրանք աշխարհաքաղաքական առումով կարող են որոշակի իրավիճակներ ստեղծել նաև հաջորդ տարի մեր երկրի համար: Եթե մենք գիտենք, և տվյալ դեպքում երկրի ղեկավարը, բնականաբար, ավելի շատ տեղեկատվություն ունի այդ բոլոր հնարավոր զարգացումներից, ինքն իրավունք ունի որոշակի վերապահումներ արտահայտելու:

Ես կոնկրետ ՊԵԿ-ի գործառույթներից ելնելով, ասում եմ, որ մենք ունենք ներուժ ծրագրային ցուցանիշը կատարելու և նաև գերակատարելու համար»,-ասաց Դավիթ Անանյանը։

 

Վերեվ