fbpx
Խորհրդարան

2020-ի բյուջեն տնտեսական հեղափոխությանը չսպասարկող բյուջե է․ Միքայել Մելքումյան

2020 թվականի պետական բյուջեն ամենևին չենք համարում հեղափոխական, և այն տնտեսական հեղափոխությունը չսպասարկող բյուջե է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ չեն կարող հասնել այն նպատակներին, որը քաղաքական հեղափոխության ընթացքում բոլորի մոտ առաջացրել է դրական սպասումներ:

«Ավելին, այն մտահոգությունները, որ մենք դեռևս փետրվարին արտահայտել ենք 5-ամյա ծրագրի ցուցնաիշների հետ կապված, ճիշտ էին, որ այսպիսի ցուցնաիշներով չենք կարող ապահովել գրագետ քաղաքականություն և իրականություն դարձնել տնտեսական հեղափոխությունը:

ՀՆԱ 4,9 տոկոս աճը նահանջ ենք համարում, այն չի ապահովում բնակչության կենսամակարդակի, մեր պաշտպանության համակարգի լիակատար երաշխիքները:

Թոշակների ու աշխատավարձերի բարձրացումը, որի մասին խոսում է կառավարությունը, խիստ անբավարար է: Մասնավորապես, արդյունաբերությունն աճելու է 5 տոկոս, գյուղատնտեսությունը 0,5 տոկոս, շինարարությունը 4 տոկոս, հարկային մուտքերի սպասումները 9 տոկոսից իջել է 6 տոկոս»,-ասաց Մելքումյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ