fbpx
Երևան
16:30 25/12/2019

2020-ին Հայաստան կհասնեն ավտոբուսների առաջին խմբաքանակները. տրանսպորտի հարցը լուծվում է

Արդեն դոնոր կազմակերպությունը նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, որպեսզի մասնագետներ ներգրավեն և կարողանանք Երևանի տրանսպորտային խնդրի կարգավորման համար ավտոբուսների ձեռքբերման համար մրցութային փաթեթներ պատրաստել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Եթե ամեն ինչ հարթ գնա, փետրվարին մրցույթ կհայտարարենք, որը թույլ կտա ձեռք բերել ավտոբուսներ: Իհարկե, գիտեք, որ նոր ցանցի համար ավտոբուսների քանակը բավականին մեծ է, միանգամից այդ ավտոբուսների արտադրությունը դժվար կլինի: Ակնկալվում է, որ որոշ քանակ կունենանք 2020 թվականին, հետո տեղի կունենան համալրումներ: Քննարկման արդյունքները վերջնական են, կառավարության հետ համաձայնության ենք եկել»,-նշեց նա:

Փոխքաղաքապետը նաև ասաց, որ երբ կունենանք ստորագրված փաստաթուղթը, բոլորին կտեղեկացնենք, այդ թվում ժամկետների մասով, իսկ նախնական բյուջեն 120-150 մլն դոլար է:

«Ավտոբուսները պետք է ձեռք բերվեն վարկային միջոցներով, քանի որ քաղաքն այդքան գումարներ չունի»,-եզրափակեց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ