Կառավարություն

2021-ին նախատեսվում է հիմնել Հակակոռուպցիոն կոմիտե (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ապակենտրոնացվածից դեպի կենտրոնացված համակարգ․ 2021 թվականին նախատեսվում է ստեղծել Հակակոռուպցոին կոմիտե, որին կվերապահվեն քննչական և հետախուզական գործառույթներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:

2021 թվականից կոռուպցիոն բնույթի հանցագործությունները կքննի մեկ մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն: Այն կմեկտեղի նախաքննական եւ հետաքննական գործառույթները, կունենա քննչական մարմին եւ օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող ստորաբաժանում:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի խոսքով, ներկայումս կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննում են 4 մարմիններ՝ Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն եւ ՊԵԿ-ը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ