fbpx
Սպորտ

AIPS ամփոփել է 2021 թվականը. հայտնի է լավագույն թիմի անունը

Սպորտային մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) ամփոփել է 2021 թվականը։ Լավագույն թիմ է ճանաչվել Իտալիայի տղամարդկանց ֆուտբոլի ազգային հավաքականը։ Եվրո-2020-ի հաղթողները ստացել են 767 ձայն։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Մյունխենի «Բավարիան»՝ 503 ձայնով։ Լավագույն եռյակը եզրափակել է Արգենտինայի տղամարդկանց հավաքականը։ Ամերիկայի գավաթակիրները ստացել են 459 ձայն։

Լավագույն հնգյակում են նաև Չեմպիոնների լիգայի հաղթող «Չելսին» (370 ձայն) և «Լիվերպուլը» (257):

Վարկանիշային աղյուսակում լավագույն ոչ ֆուտբոլային թիմ է ճանաչվել ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը։ Տոկիոյի օլիմպիական չեմպիոնները ստացել են 228 ձայն։ Կանանց թիմերից լավագույնը ֆուտբոլային «Բարսելոնան» է։ Թիմն իր հաշվին ունի 216 ձայն։

Հարցմանը մասնակցել է 114 երկրի 529 լրագրող։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ