fbpx
Աշխարհ

2022-ին Վրաստանը ամբողջովին ժամանակակից ենթակառուցվածքներ կունենա. Բախտաձե

«2022 թվականին Վրաստանն ամբողջովին ժամանակակից ենթակառուցվածքներ կունենա, դա մեզ թույլ կտա միասնական ջանքերով էլ ավելի զարգացնել մեր տնտեսությունն ու հաղթահարել աղքատությունը», — այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ներկայացնելով գյուղի աջակցության նախագծի ու երկրի շրջաններում իրականացվող ծրագրերի վերաբերյալ առաջին 6 ամիսների մասին զեկույցը:

Նրա խոսքով առանց շրջանների զարգացման Վրաստանի աղքատության նվազեցումն անհնար է:

«Վրաստանի շրջանների բնակչության համար, բացի ազգային նշանակության նախագծերից, ունենք խիստ կարևոր նախագծեր: Դրանք տեղական նշանակության ճանապարհներն են, ջրամատակարարման համակարգերի հետ կապված տարբեր ենթակառուցվածքային ծրագրերը, սպորտային ենթակառուցվածքների զարգացումը և այլն», — ասել է վարչապետը:

Ըստ Բախտաձեի՝ ինչպես խոստացվել է, 2022 թվականին Վրաստանում ամենաժամանակակից ենթակառուցվածքները կլինեն՝ հնարավորություն ընձեռելով զարգացնել երկրի տնտեսությունն ու հաղթահարել աղքատությունը։ Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ