fbpx
Գիտություն

2024-ին NASA-ն կին տիեզերագնաց կուղարկի Լուսին

NASA -ն ներկայացրել է առաջիկա հինգ տարիների ընթացքում մարդկանց Լուսին վերադարձնելու հավակնոտ և արագացված ծրագիր: 2024-ին դեպի Լուսին նախատեսվող առաքելությունում կընդգրկվի կին տիեզերագնաց: Նախորդ ծրագրի նման, այս ծրագրի անունը կընտրվի հունական դիցաբանությունից: Այն կկրի Արտեմիս աստվածուհու` Ապոլոնի քրոջ անունը:

Այս անգամ տիեզերական գործակալությունը ցանկանում է ճամբար հիմնել Լուսնի վրա: Բացի դրանից՝ ի տարբերություն «Ապոլոնի» առաքելությունների, մոտեցումները լիովին փոխվել են:

Չնայած ակտիվ նախապատրաստություններին` ոմանք կասկածներ ունեն ծրագրի իրականացման հետ կապված: Այնուամենայնիվ, մի քանի օր առաջ նախագահ Թրամփը NASA-ին առաջարկել է 1,6 միլիարդ դոլար:

Ֆինանսավորումից բացի, առաքելությունն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև առավել հզոր հրթիռի ստեղծում, Լուսնի ուղեծրի վրա շարժական տիեզերական կայան, տիեզերական նոր սաղավարտներ:

Ակնհայտորեն մանրուքները շատ են, սակայն NASA -ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը կարծում է, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին:

Նշենք, որ առայժմ Լուսնի վրա եղել է 12 մարդ՝ բոլորն էլ տղամարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ