fbpx
Իրավական

21 մեքենա ու մոտոցիկլետ տեղափոխվել է ՃՈ պահպանվող հատուկ տարածք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Մայիսի 4-ին ճանապարհային ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրեց մայրաքաղաքում, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի առաջին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հայտնաբերեցել են տարբեր խախտումներ կատարած վարորդների։ Նրանցից 21-ի մեքենաներն ու մոտոցիկլետները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։

Նշվում է, որ 4 մոտոցիկլետ առանց համարանիշի էին, 2 մեքենայի խլացուցիչները վերասարքավորված էին բարձր ձայնով երթևեկելու համար, ևս 2 մեքենա հետախուզման մեջ էր, 1 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր և 1 մեքենայի վրա փոխարինված համարանիշ էր։

Բոլոր օրինախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ