212 նոր դեպք, 255 ապաքինված ու 11 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում-Azat TV
Առողջապահություն
11:18 15/12/2021, 11:18

212 նոր դեպք, 255 ապաքինված ու 11 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 342977 դեպք, որոնցից 326559 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 7076 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 7801 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է քովիդի 212 նոր դեպք։ մեկ օրում ապաքինվել են ևս 255 պացիենտներ, արձանագրվել է 11 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր քովիդի հետևանքով 7856 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1486 է: Մինչ այս կատարվել է 2464749 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ