fbpx
Առողջապահություն

2146 նոր դեպք, 1134 ապաքինված ու 42 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 291 052 դեպք, որոնցից 258 486-ն` առողջացած, 5944-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 18 598 թեստավորում, որից գրանցվել է քովիդի 2146 նոր դեպք: Ունենք 1134 առողջացած, 42 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1248 է:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 25 374 պացիենտ: Մինչ այս կատարվել է 1 958 792 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ