fbpx
Էկո

71 դեպք ու 22 միլիոն դրամի վնաս․ շրջակա միջավայրին հասցված վնասները

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվետվություն է ներկայացրել՝ կառույցի՝ օգոստոսի 9-ից 20-ը կատարված աշխատանքների վերաբերյալ։

Հաշվետվությունը ներկայացվել է նաև տեսչական մարմնի Facebook-ի էջում։

«Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել է 71 դեպք, որից 45 դեպքով հաշվարկվել է 22.051.826 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել 3.854.600 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Նախկինում արձանագրված 17 դեպքով հաշվարկվել է 655.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 1.800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 47 դեպք, որից 36-ով հաշվարկվել է 21.128.116 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 7-ով նշանակվել 2.754.600 ՀՀ դրամի չափով տուգանք։

Նախկինում արձանագրված 7 դեպքով հաշվարկվել է 655.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 340.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 14 դեպք, որից 7-ով հաշվարկվել է 101.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 5-ով նշանակվել 470.000 ՀՀ դրամի չափով տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 9 դեպք, որից 2-ով հաշվարկվել է 822.110 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 6-ով նշանակվել 550.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 7 դեպքով նշանակվել է 1.200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։
Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում

Նախկինում արձանագրված 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոններ և ռեժիմ խախտել

Արձանագրված 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով նշանակվել է 210.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 23 գործ (ընդհանուր՝ 3.110.100 ՀՀ դրամ)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 2.422.280 ՀՀ դրամ», – ասվում է հաշվետվության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ