fbpx
Առողջապահություն

225 նոր դեպք, 91 ապաքինված ու 2 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 161 դեպք, որոնցից 218 676 -ն` առողջացած, 4575-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5034 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 նոր դեպք: Ունենք 91 առողջացած և 2 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3797 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 287 379 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ