Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 245 264 դեպք, որոնցից 229 559-ն` առողջացած, 4924-ը` մահվան ելքով:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 4307 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 239 նոր դեպք: Ունենք 446 առողջացած, 13 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով հիվանդ 9617 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 577 162 թեստավորում: