fbpx
Հասարակություն
22:50 20/11/2019

24 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 21-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 22-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

1. Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-15, Մաշտոցի 1, 3, Արշակունյաց 1-34, Ագաթանգեղոսի 1-6 համարներ, Հրադանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր;

2.  Շենգավիթ վարչական շրջանի` Կարա-Մուրզա, Լազո, Կաշեգործների փողոցներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ