fbpx
Աշխարհ

14:30 14/7/2019

25 տարեկանում արեք բազմաթիվ սխալներ, մի մտահոգվեք. Ջեք Մայի խորհուրդները ձեռնարկատերերին

Ջեք Ման չինացի գործարար և բիզնեսմեն է: Նա հայտնի Alibaba Group ընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախագահն է: Ջեք Ման առաջին գործարարն է Չինաստանից, ում նկարը հայտնվել է Ֆորբս ամսագրի շապիկին: Ներկայացնում ենք նրա ելույթներից մեկը, որտեղ գործարարը տարբեր խորհուրդներ է տալիս՝ կապված ոլորտի հետ:

«Չմտահոգվեք: Ցանկացած սխալ հրաշալի եկամուտ է Ձեզ համար: Այսպես ես ասացի ինքս ինձ և իմ երիտասարդ աշխատողներին.

Մինչև 20 տարեկան եղեք լավ ուսանող: Երբ ձեռներեցությամբ եք զբաղվում, ինչ-որ փորձ ձեռք բերեք: Մինչև 30 տարեկան հետևեք ինչ-որ մեկին: Գնացեք փոքր ընկերություն: Սովորաբար մեծ ընկերություններում լավ է լինում սովորել գործընթացներին: Դուք մի մասն եք մեծ մեքենայի: Սակայն, երբ գնում եք փոքր ձեռնարկություն, Դուք սովորում եք ժրաջանություն, սովորում եք երազանքներ: Դուք սովորում եք միաժամանակ կատարել լիքը աշխատանքներ: Այսպիսով` մինչև 30 տարեկան կարևոր չէ, թե ինչպիսի ընկերություն կընտրեք, կարևոր է, թե որ ղեկավարին կհետևեք: Դա շատ կարևոր է: Լավ ղեկավարը սովորեցնում է Ձեզ այլ կերպ: 30֊40 տարեկանում Դուք պետք է հստակեցնեք: Երբ աշխատում եք Դուք Ձեզ համար, արդյո՞ք ցանկանում եք զբաղվել ձեռներեցությամբ: Երբ 40֊50 տարեկան եք, դուք պետք է անեք այն, ինչից լավ եք: Մի ցատկեք մեկ ոլորտից մյուսը: Շատ ուշ է: Միգուցե հաջողվի, սակայն մահանալու հավանականությունը շատ մեծ է: Այսպիսով` 40֊50 տարեկանում մտածեք այն մասին, թե ինչպես կենտրոնանաք այն բաների վրա, որոնցում լավ եք: Բայց, երբ Դուք 50֊60 տարեկան եք, աշխատեք երիտասարդների համար, որովհետև երիտասարդները կարող են անել ավելի լավ, քան Դուք: Այսպիսով` հույս դրեք իրենց վրա, ներդրում արեք իրենց վրա, որպեսզի վստահ լինեք, որ նրանք լավ են: Այսպես, երբ Դուք 60 և ավելի եք, ժամանակը ծախսեք Ձեզ համար: Ծովափին պառկեք արևի տակ: Շատ ուշ է փոխվելու համար, սովորաբար: Սա է իմ խորհուրդը երիտասարդներին: 25 տարեկանում արեք բազմաթիվ սխալներ: Մի մտահոգվեք: Դուք ընկնում եք: Դուք վեր եք կենում: Վայելեք դա: Վայելեք ցուցադրությունը:

Ես ափսոսում եմ բազմաթիվ բաների համար: Ես ափսոսում եմ, որ երբևէ հանդիպել եմ մեդիային: Ես ափսոսում եմ, որ երբևէ հրապարակային ճառ եմ ասել, քանի որ ես կունենայի իմ անձնական գաղտնիությունը: Ես ափսոսում եմ, որ չափից շատ եմ աշխատել և չեմ կարողացել շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Ես ափսոսում եմ, որ եթե ունենայի այլ կյանք, ես չէի անի այսպիսի բաներ: Եվ իմ կինն ասաց, որ դու իմը չես: Դու պատկանում ես Ալիբաբային: Գիտեք, կյանքը շատ կարճ է: Այն փորձառության մասին է: Մարդիկ տարբեր հայացքներ ունեն: Մարդկանց մի մասը մտածում է, որ դու հարուստ ես, մի մասը՝ հաջողակ ես: Միգուցե` ոչ, որոշ մարդիկ ասում են, որ այս մարդը գումար չունի, նա սարսափելի մարդ է, միգուցե` ոչ: Ուստի, ամեն մեկն ընտրում է իր կյանքը:

Ես լացում եմ: Երբեք… տեսակ բաներ… ունեցել…

Մենք ունենք այնպիսի խնդիրներ, որ մարդիկ չեն էլ պատկերացնում: Որովհետև աշխատեցնել ընկերություն, որտեղ աշխատում են 34 000 երիտասարդներ, գործարկել կազմակերպություն, ավելի քան հինգ հարյուր միլիոն մարդու համար: Եթե նրանց 1 տոկոսը վատը լինի, ապա Դուք գործ ունեք 5 միլիոն վատ մարդու հետ: Ոչ: Սպասեք: Շատ ուշ է ափսոսալու համար: Մոռացեք ափսոսանքը: Մտածեք, որ հավելյալ տաս, քսան տարի էլ ապրելու եք: Ուստի, վայելեք շոուն, վայելեք ուղևորությունը: Վայելեք տեսարանը»:

Geplaatst door Furqan Shamsi op Zaterdag 22 juni 2019

Վերեվ