Հայաստանի Հանրապետությունում հունվարի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 358 218 դեպք, որոնցից 334 960 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13697 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ Հայաստանում կատարվել է 7407 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է 2556 նոր դեպք, ապաքինվել են ևս 264-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 2 մարդու կյանք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8035 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1523 է: Մինչ այս կատարվել է 2 700 366 թեստավորում։