fbpx
Իրավական

27-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․45-ին, ոստիկանության Սևանի բաժին «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Սևանի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ։ Նա վիրահատվեց և ի վիճակի չէր դեպքի վերաբերյալ հաղորդում կամ բացատրություն տալու։

Սևանի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ Սևանի Կոմիսարների փողոցում 27-ամյա երիտասարդն ու 23-ամյա մի երիտասարդ վիճել են։ Միջադեպն ուղեկցվել է ծեծկռտուքով, ինչն էլ հանգուցալուծվել է 27-ամյա երիտասարդի դանակահարությամբ։

Սևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդի հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ բաժին ու խոստովանեց կատարածը։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը։

Նշանակվել են փորձաքննություններ։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ