fbpx
Արցախ

21:20 13/8/2019

27,5 միլիարդ դրամի շինարարություն Արցախում

2019թ. հունվար-հունիսին հանրապետությունում իրականացվել է 27.5 մլրդ դրամի շինարարություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 23.1 %-ով:

«Արցախպրեսի» թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

Նրա խոսքով՝ իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 23.7մլրդ. դրամ կամ ընդհանուր շինարարության 85.9 %-ը: Շինարարական աշխատանքներն հիմնականում իրականացվել են կազմակերպությունների (40.9 %-ը) և պետական բյուջեի (51.1 %) միջոցներով, 33-ական տոկոսից քիչ ավելին՝ Ստեփանակերտին ու Մարտակերտի շրջանին են բաժին ընկել, ըստ տնտեսական գործունեության տեսակների՝42.5 %-ը բաժին է ընկել արդյունաբերությանը:

«Ըստ ֆինանսավորման աղբյուրների նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը 34.1%-ով աճել է պետական բյուջեի, 28.5%-ով` կազմակերպությունների, 12.9%-ով` արտաբյուջետային միջոցների, 4.8%-ով՝ մարդասիրական օգնության հաշվին կատարված շինարարությունը, և հակառակը, 18.1%-ով նվազել է համայնքների, 2.7 %-ով՝ բնակչության, 60.4 %-ով՝ այլ միջոցների հաշվին կատարված շինարարությունը», – նշել է Մ. Մինասյանը:

Վերեվ