Արցախ
11:48 18/05/2020

28 տարի առաջ` այս օրը, ազատագրվեց Բերձորը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Հարությունյանը հայտնում է, որ 28 տարի առաջ` այս օր ազատարգրվեց Բերձորը:

«Հարգելի՛ հայրենակիցներ

28 տարի առաջ՝ այս օրը, կատարվեց բոլորիս երազանքը. Արցախը Բերձորի ազատագրմամբ վերամիավորվեց Մայր Հայրենիքին: Առանձնահատուկ հպարտություն եմ ապրում, երբ հետադարձ հայացք եմ ձգում այդ վճռորոշ իրադարձությանը, որովհետև եղել եմ անմիջական մասնակիցը մեր պատմության այդ փառավոր էջի կերտման և կրողն այն պատասխանատվության, որ հատուկ է հաղթանակած սերնդին:

Բնավ պատահական չէր, որ ուղիղ մեկ տարի առաջ հենց Քաշաթաղում հայտարարեցի Արցախ աշխարհի զարգացման նոր շրջափուլն առաջնորդնելու որոշմանս մասին: Նորից հավաստիացնում եմ, որ այդ համատեքստում մեր կողմից նախանշված բոլոր հավակնոտ ծրագրերը կյանքի ենք կոչելու ողջամիտ ժամկետներում:

Օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս»,-գրել է նա:

??см⬇️Հարգելի՛ հայրենակիցներ28 տարի առաջ՝ այս օրը, կատարվեց բոլորիս երազանքը. Արցախը Բերձորի ազատագրմամբ…

Geplaatst door Արայիկ Հարությունյան / Arayik Harutyunyan op Zondag 17 mei 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ