fbpx
Առողջապահություն

280 նոր դեպք, 149 ապաքինված ու 4 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 230 993 դեպք, որոնցից 220 438-ն` առողջացած, 4625-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 6897 թեստավորում, որից հաստատվել է COVID-19-ի 280 նոր դեպք: Ունենք 149 առողջացած, 4 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով այս պահին փաստացի բուժում է ստանում 4808 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 364 854 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ