Առողջապահություն
11:23 19/02/2021

Արցախում կատարվել է 29 թեստավորում ու կորոնավիրուսի դեպք չի հայտնաբերվել

Արցախի առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Փետրվարի 18-ին կատարվել է 29 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 1 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2902 քաղաքացու հետազոտություն, որից 499-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2383 դեպք: Կատարվել է 20 350 թեստավորում:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ