fbpx
Կրթություն

3 անգամ բարձրացրել ենք դասավանդման ժամավճարը. ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար

Օգոստոսի 12-ին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը մամուլի ասուլիսի ընթացքում ասաց, որ գործատուները հաճախ թերահավատորեն են մոտենում բուհի պատրաստած կադրերին, դրա համար էլ Հայրապետյանը բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում:

«Այն կադրերը, ովքեր կարող են փոխանցել գիտելիքները, հմտությունները և կարողություններն ուսանողներին, մենք այդ հնարավորությունը պետք է տանք: Հետևաբար, բոլոր այն փոփոխությունները, զարգացման այն միտումները, որոնք ամրագրված են մեր ծրագրերում, բխում են հիմնական այս խնդրից: Շատ գործատուներ հիմնականում կրկնում են նույն միտքը, որ թեև մենք ունենք պետական տնտեսագիտական համալսարան, սակայն համալսարանն ավարտած տնտեսագետները շատ դեպքերում պատրաստ չեն լինում»,- նշեց Հայրապետյանը:

Նշա նաև հավելեց, որ համալսարանում բարձրացրել են դասավանդման ժամավճարը: «3 անգամ բարձրացրել ենք դասավանդման ժամավճարը: Եթե այն ժամանակ դասախոսական աշխատանքի 1 ժամի համար վարձատրվում էր 1500 դրամ, ապա ներկայումս այն 4500 դրամ է դարձել»,- ասաց նա

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ