fbpx
Իրավական

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար 3 հայտ ենք ստացել․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը օգոստոսի 16-ին Facebook-ի իր էջում խոսել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության գործընթացօի մասին։

«Ստեղծվելիք հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար, մրցութային խորհրդում, ստացել ենք 3 հայտ: Մասնավորապես, հակակոռուպցիոն իրավապահ մարմնի ղեկավարի պաշտոնին հավակնում են Սասուն Մհերի Խաչատրյանը, Գառնիկ Արտուշի Թորոսյանը և Դավիթ Ռուբենի Մկրտումյանը:

Նախատեսվում է, որ սեպտեմբերի առաջին կեսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից կստացվեն հայցորդների մասով բարևարքության տեղեկանքներն ու կկայանան հարցազրույցները: Դրան, սակայն, նախորդելու է փաստաթղթերի ուսումնասիրության փուլը:

Բոլոր այս պրոցեսները թափանցիկ են, ՀԿ-ների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են ներկա լինել մեր նիստերին (այդ թվում՝ հարցազրույցներին)», – գրել է Իոաննիսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ