fbpx
Իրավական

3-րդ երեխայի ծննդյան նպաստի տնօրինումը փոխանցվել է երեխային խնամող մորը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը 3-րդ երեխայի ծննդյան նպաստի տնօրինումն իրեն վերապահելու հարցում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Մասնավորապես, ընտանիքը ստացել է 3-րդ երեխայի ծննդյան նպաստի մի մասը՝ 500.000 դրամը: Նպաստի մյուս մասի՝ 500.000 դրամի տնօրինումը, ըստ փաստաթղթերի, պատկանել է երեխայի հորը:

Ամուսնալուծությունից հետո, գումարի տնօրինումը Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ փոխանցվել է երեխային խնամող մորը:

«Ամսական մաս-մաս փոխանցվող գումարն ինձ հնարավորություն է տալիս երեխայիս առաջնային կարիքները հոգալ»,-ասում է Մարինե Ավալյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ