30 բեռնատար մարդասիրական օգնություն է Ռաֆահ անցակետով մտել Գազայի հատված։
Այս մասին X-ի (նախկին՝ «Թվիթեր») իր միկրոբլոգում գրել է Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործողությունների համակարգման գրասենյակը:
Բեռնատարները Գազա են հասցրել պարենային ապրանքներ (395 տոննա), բժշկական սարքավորումներ (30 տոննա), ջուր (57 տոննա), ևս խառը բեռներ (58 տոննա):
Օգնություն է ցուցաբերվել ՄԱԿ-ի և Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության կողմից։
Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը սկսվել է հոկտեմբերի 21-ին՝ մերձավորարևելյան հակամարտության սրման սկսվելուց երկու շաբաթ անց։ Այդ ժամանակից ի վեր, ՄԱԿ-ի տվյալներով, մոտ 820 բեռնատար մարդասիրական օգնություն է հասել անկլավ: