fbpx
Սպորտ

30 միլիոն եվրո Դավիդ Սիլվայի համա՞ր. չափազանց փոքրիկ է, շատ դանդաղաշարժ ու նույնիսկ չգիտի իր դիրքը. Հարտ

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Ջո Հարտը խոսել է այն մասին, որ անձամբ ինքն ու ամբողջ թիմի անձնակազմը խիստ զարմացել են, երբ ակումբը պայմանագիր է կնքել Դավիդ Սիլվայի հետ։

2010-ի ամռանը, երբ Աշխարհի գավաթն էր անցկացվում Հարավային Աֆրիկայում, «Մանչեսթեր Սիթին» անակնկալ քայլ կատարեց Դավիդ Սիլվայի համար ՝ վճարելով 33 միլիոն եվրո։

Հարտը համոզված է, որ Սիլվան քաշով մեկ ոսկի է։

Անգլիացի դարպասապահը խոստովանել է, որ ինքն ու իր թիմակիցները շատ արագ փոխեցին Սիլվայիմասին ձևավորված հակասական կարծիքը։

«Նա թեև միանգամից հրաշալի խաղ չցուցադրեց, բայց նրա հետևողականությունն ու որակը նրան դարձրին լավագույններից մեկը։ Նա զարմանալիորեն համառ ֆուտբոլիստ է։ Սիլվան ոչ մի բացասական գիծ չունի։

33-ամյա ֆուտբոլիստը այժմ «Սիթիի» ավագն է։ Նա ակումբի կազմում հետ անցկացրել է ավելի քան 400 հանդիպում և դարձել 70 գոլի հեղինակ: Նա չորս անգամ նվաճել է Պրեմիեր լիգայի և Լիգայի գավաթները, ինչպես նաև երկու Անգլիայի գավաթները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ