Աշխարհ
16:30 27/12/2019

300-ից ավելի մարդ է կալանավորվել Հոնկոնգում վերջին 3 օրվա ցույցերի ֆոնին

Հոնկոնգում անկարգությունների 310 մասնակից է կալանավորվել վերջին երեք օրում: Այս մասին հաղորդում է South China Morning Post-ին։

Երիտասարդ ցուցարարները բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքի զբոսաշրջային վայրերի առևտրի կենտրոններում։ Նրանց մի մասը հանգիստ էր պահում իրեն, մյուսները փորձել են անկարգություններ հրահրել։ Ոստիկանները նրանց ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և տաքդեղի բալոններ։ 105 մարդ կալանավորվել է երեքշաբթի երեկոյան չարտոնված հանրահավաքի ժամանակ, որը տեղի էր ունենում Վան Չայ շրջանի ոստիկանական վարչության մոտ։

Տեղի վարչակազմի ղեկավար Քերի Լամը դատապարտել է ցուցարարների գործողություները և ափսոսանք հայտնել, որ նրանց եսասիրական վարքագիծը մթագնել է Սուրբ ծնունդի տոնի ուրախությունը։

Ամռան սկզբին Հոնկոնգում բռնկվեցին զանգվածային ցույցեր տեղի իշխանությունների՝ արտահանձնման օրինագծի կիրառման մտադրության դեմ, որը թույլ էր տալիս իրավախախտներին հանձնել մայրցամաքային Չինաստանին։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ