fbpx
Առողջապահություն

300 նոր դեպք, 202 ապաքինված ու 19 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 9-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 341768 դեպք, որոնցից 323016 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9541 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 7741 թեստավորում, որի արդյունքում արձանագրվել է 300 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 202 հիվանդներ, գրանցվել է 19 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7747 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1464 է: Մինչ այս կատարվել է 2427511 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ