Առողջապահություն
11:27 09/04/2020

3000 բուժաշխատողներ մեկ ամսից ավել ապրում են այլ կյանքով. Արսեն Թորոսյան

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Facebook-ում և հայտնել, որ կորոնավիրուսի պանդեմիայի տարածման կանխարգելման գործընթացում ներգրավված են 3000 բուժաշխատողներ:

Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման գործընթացում այս պահին ներգրավված են մոտ 3000 հոգի միայն բժշկական մասով, որոնցից մոտ 300-ը մեկուսացման վայրերում գտնվող մեր քաղաքացիների հետ աշխատանքներում, 1700-ը բժշկական կենտրոններում և 1000-ը հակահամաճարակային միջոցառումներում:

Նրանք մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում: Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին:

Նրանք սակայն անզոր կլինեն, եթե մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրն իր անհատական ջանքը ներ չդնի այս գործում:

Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս հիվանդության տարածման կանխման պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրինն է:

‼️ Կորոնավիրուսային հիվանդության տարածման դեմ տարվող միջոցառումներում, ինչպես նաև հաստատված պացիենտների բուժման…

Geplaatst door Arsen Torosyan op Woensdag 8 april 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ