Ամերիկայի Միացյալ Նահանգների 3000 զինծառայողներ մեկնել են եվրոպական երկրներ։
Այս մասին Twitter-ում գրել է ռազմական լրագրող Հեյլի Բրիտցկին ու մի քանի լուսանկարներ հրապարակել։
Նա նշել է, որ 1700 զինվորական ուևորվել է Լեհաստան, 300 զինվորական՝ Գերմանիա, իսկ 1000 զինվորական՝ Ռումինիա։
Եվրոպական երկրներում ԱՄՆ զինվորականների տեղակայումը ուշագրավ է, քանի որ այն տեղի է ունենում Ուկրաինայի հետ Ռուսաստանի այս աստիճան լարվածության ֆոնին։