fbpx
Առողջապահություն

329 նոր դեպք, 554 ապաքինված ու 5 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հունվարի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159738 դեպք, որոնցից 143355-ն` առողջացած, 2828-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

Այսպիսով` երեկ կատարվել է 1973 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Ունենք 554 առողջացած և 5 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 685 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12870 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 595876 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ