fbpx
Առողջապահություն

348 նոր դեպք, 1267 ապաքինված ու 22 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Դեկտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158296 դեպք, որոնցից 140942-ն` առողջացած, 2797-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 2483 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 348 նոր դեպք: Ունենք 1267 առողջացած և 22 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 676 է:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13881 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 587540 թեստավորում:

https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2840901266150984?__cft__%5B0%5D=AZUVetdqeLdPsgegBZfAtkbt57gW8tdIy_Gc1sYK2ktp5idP66J8YzeJ9zymsGqPhqixMWjw7HlcfnbY1AyXBh7UIzPWY9NrcJVeP9qL4pT5o7wl87225BCtKBMOmWSP1QZ9eMCMQydyiH5t8yHAwKIS&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ